Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր ԵՄ արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստում կքննարկվի Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին
հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը
կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս
կուրսը»,- նշել է նա։
«ԵՄ դռները Վրաստանի համար այժմ բաց
են: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները
կփակվեն»,- ասել է նա: